National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով հյուրերին` Արա Բաբլոյանը կարեւորել է կառույցի առաքելությունը Միացյալ Նահանգներում համահայկական խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ջանքերը ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության հարցում:

ԱԺ նախագահը, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրադրությանը, նշել է, որ Հայաստանում հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին՝ առաջնահերթությունը տրվել է անվտանգությանն ու ներքին համերաշխությանը: Արա Բաբլոյանը հավելել է, որ գործընթացներն իրականացվել են Սահմանադրությանը համահունչ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայաստանյան նախաձեռնություններում, մասնավորապես տնտեսության զարգացմանն ուղղված քայլերում սփյուռքահայության ակտիվ դերակատարությունը:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել են Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի առկայությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների առավել խորացման հարցում նրանք արժեւորել են խորհրդարանականների պարբերական շփումներն ու փոխայցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Քննարկվել են համագործակցությունն առավել արդյունավետ ու շարունակական դարձնելու հնարավորությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am